Անվտանգ համացանց


Բարձ Ձեզ սիրելի ընթերցեղներ։ Այս անգամ կխոսենք մի թեմայի մասին, որը իմ կարծիքով բոլորիդ կհետաքրքրի։ Խոսքը համացանցի մասին է։ Այս թեմայում կպատմեմ ինչ խնդիրներ կարող են լինել համացանցում՝ մասնավորապես սոցիալական ցանցերում, ոչ գրագետ օգտվելիս։

Իսկ ի՞նչ ենք հասկանում անվտանգ կամ վտանգավոր համացանց ասելով։ Եկեք առանձնացնենք հիմնական խնդիրները։

1. Ինչպե՞ս ճիշտ գրանցվել սոցիալական ցանցերում։

2. Ինչպե՞ս օգտագործել մեր անձնական հաշիվը։

3. Ո՞ւմ հետ շփվել։

4. Կարելի՞ է արդյոք օգտագործել իմ հաշիվը այլ սարքավորումներում։

5. Որտե՞ղ կարելի է օգտագործել իմ հաշիվը։

6. Ի՞ինչ անել եթե արգելափակվել է իմ հաշիվը։

Ահա այն հիմնական երևույթները, որոնց մենք առնչվում ենք ֆեյսբուքից կամ այլ սոցիալական ցանցից օգտվելիս։ Հիմա վերադառնանք մեր ցանկին և քննարկենք առաջին կետը՝ ինչպես ճիշտ գրանցվել սոցիալական ցանցում։

Տարիներ առաջ սոցիալական ցանցում գրանցվելիս անհրաժեշտ էր էլ․ փոստի հասցե, չնայած այն բանի որ այժմ նույնպես այն օգտագործվում է, սակայն անվտանգության տեսանկունից այդքան էլ հուսալի տարբերակ չի։ Սոցիալական ցանցերը առավել անվտանգ դարձնելու համար հնարավորություն են տվել օգտատերերին գրանցման ժամանակ էլեկտրոնային փոստի փոխարեն օգտատիրոջը նույնականացնել հեռախոսահամարի միջոցով։

Շատ ավելի լավ կլինի միաժամանակ օգտագործել և հեռախոսահամար և էլ․ փոստ։

Գաղտնաբառը ընտրելիս շատերս փորձում ենք գրել մի բան որը միշտ կհիշենք, օրինակ ծննդյան ամսաթիվ, հեռախոսահամար, անուն կամ ազգանուն։ Հիշե՛ք երբևէ մի առաջնորդվեք վերը նշվածով, գաղտնաբառ ընտրելիս աշխատեք գրել 8 նիշից ավել որևէ արտահայտություն, որը իր մեջ միաժամանակ կպարունակի մեծատառ, փոքրատառ, թվանշաններ և հատուկ նշաններ “!@#$% և այլն”։

Այս տարբերակով գաղտնաբառը հաքերների համար շատ բարդ է գուշակել։

Գրանցման ժամանակ օգտագործվող անձնական տվյալները անպայման օգտագործեք ձեր ճիշտ տվյալները։